Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հոգեկան և վարքի խանգարումներ

Հոգեբուժական հաստատություններն անմխիթար վիճակում են

Հոգեբուժական հաստատություններն անմխիթար վիճակում են

Հայաստանում հոգեկան հիվանդությունների թվի աճ է նկատվում, բայց հոգեբուժական հաստատություններն անմիխիթար վիճակում են գտնվում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց հոգեբույժ-հոգեթերապևտ Հարություն Մինասյանը:


Նրա խոսքով, այս ամենից բացի, հոգեբույժի մասնագիտությունն անհրապույր է դարձել երիտասարդների համար, նրանք այլևս չեն ընտրում հոգեբույժի մասնագիտությունը: Բանախոսն իր ասածը բացատրեց նրանով, որ հոգեբույժի աշխատանքը շատ պատասխանատու է, իսկ վարձատրությունը` քիչ։

 

Հ. Մինասյանը նկատեց, որ այժմ հանրապետության մարզերերից շատերում հոգեբուժական դիսպանսերներ չկան:

 

«Ամբողջ հանրապետությունում գործում է 4 հոգեբուժական հաստատություն, որոնցում պետպատվեր է տեղադրվում։ Դա, սակայն, շատ քիչ է հիվանդներին լիարժեք բուժում ապահովելու համար։ Մի կողմից ունենք հիվանդների աճ, մյուս կողմից հիվանդանոցների անմխիթար վիճակ, դեղորայքի պակաս»,-ասաց Հ. Մինասյանը:


Բացի այդ, բանախոսը նշեց, որ մայրաքաղաքում էլ վիճակն այնքան լավ չէ, քանի որ Երևանի պոլիկլինիկաներից միայն 5-ում հոգեթերապևտների կաբինետներ կան։


Վերջում, մասնագետը նշեց, որ չի կարելի այս հիվանդությունները, խնդիրներն անտեսել: Բերելով արտասահմանյան երկրների օրինակները` նա նկատեց, որ մարդիկ ունեն իրենց սեփական հոգեբանն ու հոգեբույժը, որոնց օգնությանը դիմում են անգամ կենցաղային վեճերի ժամանակ։ Հոգեբույժի խոսքով, ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ կատարողները բոլորն էլ հոգեկան շեղումներ են ունենում։

Նշենք, որ այս տարվա 6 ամիսների ընթացքում հանրապետությունում, մասնագետի նշած տվայլների համաձայն, գրանցվել է 317 ինքնասպանության դեպք ու փորձ: Այս ցուցանիշը մասնագետը Հայաստանի համար բարձր համարեց:

Սկզբնաղբյուր. panorama.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ